Է.Նալբանդյան.«Հայկական կողմը երբեք չի քննարկել Լաչինի եւ Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը»
Հուլիս 16, 2010թ. 11:33

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Հայլուր» լրատվական ծրագրին.
Հարց. – Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե իբրեւ հայկական կողմի հետ քննարկվում է Լաչինի եւ Քելբաջարի շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցը, եւ թե իբրեւ այդ հարցը քննարկվել է նաեւ Սանկտ Պետերբուրգյան հանդիպման ընթացքում:
Պատասխան. – Դա բացահայտ սուտ է: Հայկական կողմը երբեք չի քննարկել Ադրբեջանի վարչական հսկողության տակ Լաչինի եւ Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը: Այդ հարցը չի քննարկվել նաեւ նախագահների Սանկտ Պետերբուգյան հանդիպման ընթացքում:
ArmAr.am












