Ինչո՞ւ է կատաղել Ալիեւը
Հուլիս 16, 2010թ. 12:17
Ըստ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի. «Առաջին անգամն է, որ իր ելույթով Իլհամ Ալիեւը ուղղակիորեն իր անհամաձայնությունն է հայտնում ԵԱՀԿ եռանախագահների եւ համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարություններին: Այս փաստաթղթերում հաստատագրված է, որ ԼՂՀ կարգավիճակը պետք է որոշի Արցախի ժողովուրդը` իրավական անվերապահ ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով: Այս հաստատումը, ինչպես տեսնում ենք, կատաղության է հասցրել Իլհամ Ալիեւին եւ կառավարության նիստում ունեցած ելույթում նկատելի են հիստերիայի որոշակի նոպաներ: Այս ելույթով Ալիեւը ուղերձ է հղում ավելի շուտ միջազգային հանրությանը, համանախագահող երկրներին ու եռանախագահներին, քան հայկական կողմին»:
«Հայոց աշխարհ»












