Գլխավոր » Լրահոս

Ի՞նչ է առաջարկում Վարդան Օսկանյանը

Հուլիս 16, 2010թ. 14:12

Հուլիսի 16-ին Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած քննարկման ընթացքում, որը վերաբերում էր Հայաստանում դոնոր կազմակերպությունների ռազմավարությանը, առաջարկով հանդես է եկել Սիվիլիթասի հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա ասել է, որ անկասկած է Հայաստանի անկախության սկզբից մինչեւ հիմա դոնոր երկրների եւ կառույցների մեծ դերը Հայաստանի զարգացման գործում: Վարդան Օսկանյանը նշել է, որ այդ դերակատարումը պետք է շարունակվի: Այդ կապակցությամբ էլ նա արել է առաջարկ, որ դոնոր կազմակերպությունները միավորվեն, ընտրեն մի ոլորտ, կազմեն մեկ ընդհանուր ծրագիր եւ այդ ուղղությամբ աշխատանք կատարեն Հայաստանում իրավիճակը բարեփոխելու համար:

Վարդան Օսկանյանը նշել է, որ իր կարծիքով այդ ոլորտը կարող է լինել լրատվամիջոցների դաշտը` մասնավորապես հեռարձակող լրատվամիջոցները: Նա նշել է, որ օրինակ Սիվիլիթասի այդ քննարկման մասնակիցները բավական կարեւոր մտքեր են հայտնել, տեսակետներ, հարցադրումներ ու կարծիքներ, սակայն հասարակությունն այդ մասին տեղեկանալու շատ քիչ հնարավորություն ունի, որովհետեւև օրինակ “ազգային հեռուստատեսությունը դա ցույց չի տալու, քանի որ ֆոնին գրված է Սիվիլիթաս”: Նշելով այդ մասին, Վարդան Օսկանյանը քննարկմանը ներկա դոնոր երկրների դիվանագետներին եւ դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկել է մտածել հեռարձակող հեռուստաընկերությունների մի ծրագրի շուրջ համախմբվելու եւ ֆինանսավորելու մասին, որպեսզի ապահովվի հեռուստահեռարձակման այլընտրանք:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն