Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանի ԱԳՆ–ի պատասխանը Էդվարդ Նալբանդյանին

Հուլիս 16, 2010թ. 14:26

Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան բանակցություններում երբեք չի քննարկվել Լաչինի և Քարվաճառի հանձնման հարցը և դա բացահայտ սուտ է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության պետ Էլհան Պոլուխովն ասել է, թե դժվար է բանակցություններ վարել հայկական կողմի հետ, ով աչքերիդ նայելով մի բան է ասում, իսկ հետո բազմիցս հեշտությամբ հրաժարվում է իր խոսքերից։

«Վաղը Ալմաթիում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որտեղ քննարկվելու է ԼՂ-ի հակամարտության թեմայով բոլոր հարցերի շրջանակը։ Հուսով եմ, որ այս հանդիպումից հետո հայկական կողմը կրկին չի հրաժարվի իր խոսքերից և խոստումներից»,-ասել է Պոլուխովը։


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն