Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՉԺՀ դեսպանին

Հուլիս 16, 2010թ. 15:14

Tigran SArgsyan-ChinastanՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Չանչունին։

Ողջունելով դիվանագետին` վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ։ Այդ համատեքստում նա կարևորել է Հայաստանի մասնակցությունը «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին և քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության բացումը։

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ այս տարվա սեպտեմբերին`  «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող հայկական մշակույթի օրերին, նախատեսվում է իր այցը Չինաստան։ Տիգրան Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ՉԺՀ կառավարության կողմից տրամադրվող տեխնիկական օժանդակության համար։ 2010 թ. հունիսի 2-ին ստորագրված հայ-չինական համաձայնագրով տեխնիկական-տնտեսական համագործակցության մասին ՀՀ կառավարությանը տրամադրվել էր 20 միլիոն չինական յուանի չափով անհատույց օգնություն և 88 շտապօգնության մեքենա։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Չանչունը ՀՀ վարչապետին է փոխանցել ՉԺՀ վարչապետի ողջույնները և նշել, որ Չինաստանը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացմամբ։

Տիգրան Սարգսյանը և Թիան Չանչունը զրուցել են երկկողմ տնտեսական գործակցության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ։ Մասնավորապես, քննարկվել են տնտեսական համագործակցության հայ-չինական  միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի և հայ-չինական գործարար համաժողովի կազմակերպման մանրամասներ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հումանիտար կապերի զարգացման և ամրապնդման հարցերին։ Այդ համատեքստում բարձր է գնահատվել  Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաճյուղի գործունեությունը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն