Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը

Հուլիս 16, 2010թ. 17:17

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Հորադիզ, Քյուրդլար, Կորգան, Աշաղը Վեյսալի, Լեռ Կարաչուկ, Բաշ-Քարվենդ, Լևոնարխ, Թալիշ և Գյուլիստան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն