Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Վրաստան, Քաղաքականություն

Ճանաչենք մեր հյուսիսային հարևանին

Հուլիս 16, 2010թ. 20:27

Սիրելի ընթերցող, մեր հյուսիսային հարևան Վրաստանի հետ մեր հարաբերությունների ճշգրտման համար հարկ է նախևառաջ ճանաչել նրան: Ցավոք, այսօր ՀՀ-ում քիչ են այն հնարավորությունները, որոնց միջոցով իսկապես կարելի կլիներ բարձրացնել հասարակության շրջանում վրացաճանաչողության մակարդակը: Այդպիսի հնարավորություն տալիս է նաև մամուլը, իսկ վրացական մամուլի` ՀՀ-ին կամ հայությանը վերաբերող նյութերի ամբողջական կամ մասնակի, ինչպես նաև այդ նյութերը մեկնաբանող հրապարակումների քանակը խիստ նվազ է: Որպիսի ավելի լավ ճանաչենք Վրաստանին, ինչպես նաև վրաց ժողովրդի տարբեր շերտերի ու շրջանակների ներկայացուցիչների վերաբերմունքը` ինչպես ՀՀ-ի ու հայության, այնպես էլ տարաբնույթ այլ հարցադրումների հանդեպ, այսուհետ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու վրաց մամուլի առանձին հրապարակումները: Վերջիններս կարող են թարմ չլինել, բայց դա բնավ չի խանգարում, որպիսի հրապարակվող թարգմանությունները լինեն արդիական ու կարևոր: Նյութերը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների, դրանց իրավունքը վերապահելով Ձեզ: Եթե Ձեր կողմից կլինեն հրապարակումներին պատասխանելու ցանկություններ կամ որոշ մեկնաբանություններ, ապա դրանք սիրով կհրապարակվեն մեր կողմից: Ներողություն ենք խնդրում, եթե Ձեզ հանդիպեն լեզվական որոշ անհարթություններ:

Մենգրելները պահանջում են ինքնավարություն, և առաջին

դասարաններում մենգրելական լեզվի ուսուցում

Սամեգրելոյում վերջերս երևան եկավ ինքնավարության թեման: Մայիսի կեսերին Խոբիում կայացավ §Սամեգրելոյում գործող քաղաքական և ոչ պետական կազմակերպությունների համակարգիչ խորհրդի¦ ֆորումը, ուր խորհրդի անդամները պահանջեցին Սամեգրելոյի ինքնավարությունը, ինչպես և տարրական դասարաններում մենգրելական լեզվի ուսուցումը: Նշենք, որ §համակարգող խորհուրդը¦ հիմնվել է 1999 թվին` Փոթիում. հետագայում խորհրդի գործունեությունը ծավալվեց ամբողջ Սամեգրելոյում (խորհրդում են համախմբված 25 քաղաքական կուսակցություն և 10 հասարակական կազմակերպություն):

Չնայած նրան, որ խորհրդի միանգամայն ոչ բոլոր անդամներն են համաձայնվում վերը նշված պահանջի հետ (համարելով, որ ինքնավարության մասին խոսելը դեռ վաղ է), բայց այդ մտքի հեղինակները կրկնում են, որ ինքնավարության թեման անհեթեթություն չէ և այդ մասին պետք է մտածեն գուրիացիներն ու իմերեթցիները:

§Եթե Վրաստանի համար Աջարիայի ինքնավարությունը կործանիչ չէ, ապա կարծում եմ, ոչ էլ Սամեգրելոյի, Գուրիայի ու Իմերեթիայի ինքնավարությունը կհասցնի վնաս Վրաստանին: Վրաստանի ապագան կախված է ֆեդերալիզմից. հակառակ դեպքում Վրաստանը չի ունենա ապագա: Իրականում ֆեդերալիզմը և ինքնավարությունը` միևնույն բաներն են: Թբիլիսիի կաշառակեր ղեկավարները ինքնավարությունը գնահատում են որպես` անջատողականություն, բայց դա այդպես չէ: Համոզված եմ, որ մոտ ապագայում (5 տարուց հետո), Վրաստանը կվերածվի ինքնավար կազմավորումներից կազմված պետություն: Ինքնավարություն կարող է պահանջել Իմերեթիան ու Գուրիան¦. այդպես նշեց Զուգդիդիի շրջանում գործող կոմունիստական կուսակցության ղեկավար ռևազ Բուլիան:

Կոմունիստները Սամեգրելոյի ինքնավարության պահանջը բացատրում են այսպես. §Ինքնավարություն պահանջել մեզ ստիպում է կենտրոնը, ավելի ստույգ` կաշառակեր ղեկավարությունը, որ տարիներ շարունակ իրենց §պատկանելիք¦ գումարներն են քամում. նրանք անջատողական են համարում բոլոր նրանց, ովքեր նվիրատվական գումարները ժամանակին չեն ուղարկում կենտրոն¦:

§Այա¦ կազմակերպության ղեկավարը` Էդեմ Իզորիան, Սամեգրելոյի ինքնավարության մասին խոսելիս նշեց դպրոցներում մենգրելական լեզվի ուսուցման անհրաժեշտության մասին և հայտարարեց, որ մենգրելական լեզուն, ինչպես և` Սամեգրելոն, պետք է մտցվի Կարմիր գրքում, քանի որ լեզվի վերացման հետ ոչնչանում է և ազգի պատմությունը: Ինչպես պնդում է Իզորիան, այդ մասին են հաստատում իմերեթցիները, գուրիացիները, լեչխումցիները… որոնց մեծամասնությունը այսօր տեղյակ չէ, որ նրանց նախկինները եղել են մենգրելներ:

Իզորիան առաջարկեց Սամեգրելոն վերածել` երկլեզվանի տարածաշրջանի. եթե Վրաստանում պետական լեզուն վրացականն է համարվում, իսկ դա համարժեք է` Սամեգրելոյում մենգրելական լեզուն լինի պետական (և պաշտոնական):

Վերջում Իզորիան նշեց նաև մենգրելական լեզվով մամուլի հրատարակման անհրաժեշտության մասին:

§Սամեգրելո¦ շարժման ղեկավար Բեկա Թոդուան հայտնեց իր կարծիքը. §Սամեգրելոյի ինքնավարությունը անհրաժեշտ է (խոսքը վերաբերում է ոչ միայն Սամեգրելոյի, այլև ընդհանրապես բոլոր տարածաշրջանների ինքնավարությանը): Վրաստանի ղեկավարությունը սխալ, երկիրը կործանիչ քաղաքականություն է վարում: Ինքնավարությունը չի մեկուսացնի տարածաշրջանը կենտրոնից:

Գուրիան և Իմերեթին նմանապես պետք է պահանջեն ինքնավարություն¦:

Այսպես թե այնպես, ի հայտն եկավ ինքնավարության թեման, և տեսնենք, թե ինչպես կզարգանան երևույթները:

Էկա Գուլուա

§Ռեզոնանսի¦ թիվ 150,

09.06.2001 թ.


Դիտել Լրահոս, Վերլուծական, Վրաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն