Գլխավոր » Լրահոս

Ս.Սարգսյան.«Եվրանյուզ-ը Հայաստանում ամենադիտվող եվրոպական հեռուստաալիքն է»

Հուլիս 17, 2010թ. 11:01

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է “Եվրանյուզ” հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆիլիպ Կայլային:

Ողջունելով հյուրին` Նախագահը գոհունակությամբ նշել է, որ “Եվրանյուզ”-ը Հայաստանում ամենադիտվող եվրոպական հեռուստաալիքն է եւ ընկալվում է որպես Եվրոպայի կամ եվրոպական տեսակետի հայելին:

“Եվրանյուզ”-ի տնօրենների խորհրդի նախագահի խոսքով, ինքն անչափ տպավորված է Հայաստանի դարավոր պատմությամբ, մշակույթով եւ այն ամենով, ինչ հասցրել է տեսնել մեր երկրում իր այցի օրերին:

Զրուցակիցները համոզվածություն են հայտնել, որ Հայաստանում “Եվրանյուզ” հեռուստաալիքը կարեւոր դերակատարում ունի մեր երկրի եվրաինտեգրման եւ Եվրոպայի մասին տեղեկատվության տարածման առումով:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն