Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ. «Սահմանը ժամանակավորապես բացվելու է»

Հուլիս 17, 2010թ. 12:02

Արտակարգ իրավիճակների դեմ համախմբված գործելու և գործընկեր պետությունների միջև համագործակցության զարգացումը խորացնելու նպատակով Եվրատլանտյան աղետներին արձագանքման կոորդինացիոն կենտրոնը (EADRCC) ամեն տարի ՆԱՏՕ-ի շրջանակներում կազմակերպվող ցամաքային զորավարժություններն այս տարի անցկացնելու է Հայաստանում` սեպտեմբերի 11-17 ընկած ժամանակահատվածում: Ծրագրված է շուրջ 20 երկրների մասնակցությունը, այդ թվում և` Թուրքիայի:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Cumhuriyet» թերթը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բուրաք Օզուգերգինն այս առնչությամբ  հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացման նախապատրաստական աշխատանքները բացառիկ բնույթ են կրում և պայմանավորված են բացառապես զորավարժությունների անցկացման հետ: Օզուգերգինն ընդգծել է, որ սահմանը ժամանակավորապես է բացվելու. նպատակը զորավարժությունների համար անհրաժեշտ տեխնիկան ցամաքային ճանապարհով Հայաստան փոխադրելն է:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն