Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հուլիս 17, 2010թ. 12:09

HH-AG naxararnerԱլմաթիում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Նալբանդյանի եւ Մամեդյարովի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ:
Տեղեկացնենք, որ հանդիպմանը` ռուսական ու ֆրանսիական կողմերը ներկայացրել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները, իսկ  ամերիկյան կողմը ներկայացրել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ընթացել է Ալմաթիում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակներում: Օրակարգով նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ` Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադտկեի ու Իգոր Պոպովի միջը, որից հետո համանախագահները հանդես կգան մամլո ասուլիսով:

Հնգակողմ հանդիպման ավարտից հետո զանգվածային լրատվամիջոցների համար դեռ որևէ հայտարարություն չի արվել: Նախատեսված է նաեւ Նալբանդյանի եւ Մամեդյարովի առանձին հանդիպում:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն