Պատմական կնունք Չինաստանում
2010թ. հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութ-յամբ Չինաստանի հայ համայնքը սեփական հողի վրա ականատես եղավ պատմա-կան կնունքի:
Հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգե-շնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանին հատուկ հրավիրել էին` կատարելու մկրտութ-յան խորհուրդը: Այն տեղի ունեցավ Հարավային Չինաստանի Շենզեն քաղաքում` մասնակցությամբ մոտ քառասուն հայորդիների:
Տեղի ունեցավ Ընծայի և Ահարոնի մկրտությունը` Հարություն և Լիզա Սերտ ամու-սինների զավակների: Հաջողակ գործարարները տարիներ առաջ Ֆրանսիայից էին տեղափոխվել Չինաստան: Չունենալով Հայ եկեղեցի այնտեղ`Սերտ ընտանիքը մը-կրտության առիթով իրենց օջախը վերածել էր եկեղեցու:
Չինաստաի հայ համայնքը, որ հայտնի է ՉայնաՀայ անունով, նվազ հայտնի լինելով մյուս հայկական համայնքներից, անցյալ տարիների ընթացքում արդեն իսկ հասել է երկուհարյուրի, որոնք ապրում և սովորում են հիմնականում ծովափնյա քաղաքներում, ինչպիսին են Պեկինը, Շանհայը, Գուանզուն, Շենզենը և Հոնկ Կոնգը: Հայերն այստեղ են եկել Ֆրանսիայից, Ավստրալիայից, Կանադայից, Արգենտինայից, Միացյալ Նահանգներից, Անգլիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Սիրիայից և Հա-յաստանից: Նրանք ընդգրկված են տարբեր բնագավառներում`նորաձևություն, ոսկու առևտուր, փաստաբանություն…
Չինահայերը տարբեր առիթներով հաճախ հավաքվում են երկրի տարբեր քաղաք-ներում, և Չինաստանի աննախընթաց տնտեսական վերելքը առիթ է տալիս ենթադ-րելու, որ առաջիկա տարիներին հայ համայնքն այստեղ մեծանալու է:












