Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Իսպանացի գործարարները Հայաստանում

Հուլիս 18, 2010թ. 01:41

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 17-ին ընդունել է իսպանական «Տոռռեալ» ներդրումային ընկերության նախագահ Խուան Աբելլոյի գլխավորած ձեռնարկատերերի պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը կարևորել է նման ներկայացուցչական գործարար պատվիրակության այցելությունը Հայաստանի Հանրապետություն, ինչը կխթանի երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը։

Վարչապետը հյուրերին ծանոթացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, ինչպես նաև ներդրումային հնարավորություններին։ Զրուցակիցներն անդրադարձել են դեղագործության, քիմիական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, բանկային համակարգի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին։


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն