Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը` «Միասին» երիտասարդական շարժման ճամբարում

Հուլիս 19, 2010թ. 09:57

Tigran SArgsyan- Miasin jambarԵրեկ,  Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է Գեղարքունիքի մարզ, որտեղ իր ամենամյա հավաքն է անցկացնում «Միասին» երիտասարդական շարժումը։

Վարչապետը շրջել է «Միասին 2010» ճամբարում։ Տիգրան Սարգսյանին շարժման պատասխանատուները ներկայացրել են «Միասին»-ի գործունեությունը։ ՀՀ վարչապետը ծանոթացել է ճամբարի պայմաններին, այցելել համակարգչային կենտրոն։

«Միասին 2010»-ի շտաբային ճամբարում կառավարության ղեկավարին ներկայացվել են երիտասարդների կողմից կազմված գործարար ծրագրերը։ Երիտասարդները ՀՀ վարչապետին առաջարկել են ստեղծել գործարար երիտասարդների աջակցության հիմնադրամ։

Տիգրան Սարգսյանը խոսքով հանդես է եկել միասինականների առջև։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է տնտեսության վիճակը, ծավալվել է մտքերի փոխանակություն գիտելիքի ու կրթության կարևորության և որակյալ գիտական ներուժի զարգացման շուրջ։

Երեկոյան վարչապետը վերադարձել է Երևան։


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն