«Անհնար է խոսել Վրաստանի` ՆԱՏՕ անդամակցության մասին»
Հուլիս 19, 2010թ. 11:07
Ինչպես նշել է ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը, անհնար է խոսել է Վրաստանի` ՆԱՏՕ անդամակցության մասին, քանի դեռ Վրաստանը չի ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը:
«Քանի դեռ չեն լուծվել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ կապված հարցերը (իսկ դրանք չեն լուծվի, քանի դեռ չի ճանաչվել այդ հանրապետությունների անկախությունը Վրաստանի կողմից), Վրաստանի ճանապարհը դեպի ՆԱՏՕ փակ է: Քանի որ ՆԱՏՕ չի կարող նման շռայլություն թույլ տալ. ընդունել անհասկանալի սահմաններով երկիր»,- ասել է Ռոգոզինը:
ArmAr.am












