Գլխավոր » Politics, Իրան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Սեյրան Օհանյան. «Հակամարտությունները կարող են լուծվել երկկողմ և բազմակողմ կառուցողական համագործակցության միջոցով»

Հուլիս 19, 2010թ. 12:32

Sejran OhanjanԵրկօրյա այցով Իրանի Իսլամական հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Իրանի արտգործնախարար Մանուչեիր Մոթթաքիի հետ հուլիսի 18-ին կայացած հանդիպման ժամանակ հետագա համագործակցության կոչ է արել: Այս մասին այսօր տեղեկացնում է «Tehran Times»-ը:

Հանդիպման ընթացքում, ըստ աղբյուրի, կողմերն իրենց տեսակետներն են արտահայտել երկկողմ հարաբերությունների, տնտեսական համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումների վերաբերյալ:
Մոթթաքին ընդգծել է, որ անհրաժեշտ է ընդունել «միջտարածաշրջանային մի մեխանիզմ», որը կօգնի լուծել տարածաշրջանային հակամարտությունները:

Իրանի պաշտպանության նախարար Բրիգադիեր Ահմադ Վահիդին իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ իր հերթին տարածաշրջանային համագործակցության կոչ է արել` տարածաշրջանային հակամարտությունները լուծելու համար:

Սեյրան Օհանյանն ընդգծել է երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը տարածաշրջանի անվտանգության ապահովման համար` նկատելով, որ այս տարածաշրջանում առկա հակամարտությունները կարող են լուծվել երկկողմ և բազմակողմ կառուցողական համագործակցության միջոցով:

ArmAr.am


Դիտել Politics, Իրան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն