«Սուրբ Էջմիածինը և Հայոց Ցեղասպանությունը»
Հուլիս 19, 2010թ. 12:42
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Արարատի ժառանգությունը» շարքի ութերորդ հատորը` «Սուրբ Էջմիածինը և Հայոց Ցեղասպանությունը» խորագրով (աշխատասիրությամբ Ավագ Հարությունյանի):
Սույն ժողովածուն պարունակում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՙԱրարատ՚ պաշտոնական ամսագրի էջերում տեղ գտած հրապարակումները Հայոց Ցեղասպանության և առհասարակ Հայկական հարցի վերաբերյալ (կոնդակներ, հոդվածներ և տարաբնույթ վավերագրեր), որոնց մի մասն առաջին անգամ է դրվում գիտական շրջանառության մեջ:












