Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Հայտարարվում է մրցույթ 18 հեռուստաընկերությունների համար

Հուլիս 19, 2010թ. 13:15

Վաղը, հուլիսի 20-ին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հայտարարելու է մրցույթ 18 հեռուստաընկերությունների համար:  Տեղեկացնենք, որ մրցույթի անցկացման համապատասխան կարգը` ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների մրցույթներ հայտարարելու մասին հանձնաժողովի նիստում ընդունվել է հուլիսի 15-ին:

Ըստ կարգի, մրցույթի հայտարարության օրվանից սկսված 83-ից մինչև 93-րդ օրը ներառյալ հանձնաժողովը ստանալու է մրցույթին մասնակցելու հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը: Իսկ մրցույթում հաղթողի անունը հանձնաժողովը հրապարակում է մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից հաշված 150-րդ օրը, բաց վարկանիշային քվեարկությամբ:
Այսինքն, հոկտեմբերի կեսերին մրցույթին մասնակցող ընկերությունները արդեն կներկայացնեն իրենց հայտերը, իսկ դեկտեմբերի կեսին վարկանիշային քվեարկությամբ կկայացվեն համապատասխան որոշումները:

Մրցույթի մասնակիցների թիվն անսահմանափակ է լինելու, սակայն նրանցից ընտրվելու են միայն 18-ը: Հիշեցնենք` այժմ գործում է 22 հեռուստաընկերություն:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» փոփոխված օրենքով, նախատեսվում է հանրապետության ողջ տարածքով սփռվող (բացի Հանրային հեռուստաընկերության 2 ծրագրերից) 5 մասնավոր հեռուստաընկերություն` ընդհանուր ուղղվածության, մի քանիսը` մասնագիտական ուղղվածության, մեկ մասնավոր հեռուստաընկերություն` միջազգային և տեղական լրատվական և վերլուծական հաղորդումների, և 4 վերահեռարձակող ընկերություն:

Նախատեսվում է նաև մեկական հեռուստածրագիր միայն Երևանի և յուրաքանչյուր մարզի համար: Նկատենք, որ նույն օրենքով հանրապետությունում գործելու են թվային հեռուստաընկերություններ:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն