Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

Լիտվահայ ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Encounters միջազգային կինոփառատոնում

Հուլիս 19, 2010թ. 13:17

Litvahaj RezichorՈսկե ծիրան 7-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցույթի շրջանակում լիտվահայ ռեժիսոր Մարատ Սարգսյանի «Լեռնավան» կարճամետրաժ ֆիլմն արժանացել է միանգամից երկու մրցանակի: Հայրենիքի ճամփան բռնած հերոսների ճակատագիրը հուզել և ոգեւորել է ժյուրիի անդամներին, ինչի արդյունքում էլ նրանք որոշել են երիտասարդ ռեժիսորին հանձնել Հրանտ Մաթևոսյանի անվան եւ Բրիտանական խորհրդի սահմանած մրցանակները:

Բրիտանական խորհրդի աջակցությամբ Մարատ Սարգսյանն իր ֆիլմը կներկայացնի Encounters միջազգային կինոփառատոնում: Կարճամետրաժ ֆիլմերի հեղինակավոր այս փառատոնը Միացյալ Թագավորության Բրիստոլ քաղաքում անցկացվելու է 16-րդ անգամ` նոյեմբերի 16-ից – 21-ը:

Նախորդ տարի Encounters միջազգային կինոփառատոնին ցուցադրվել էր 150 ֆիլմ, հայտեր էին ներկայացվել աշխարհի 58 երկրից: Այս տարի ավելացել են թե’ ֆիլմերի քանակը, և թե’ մասնակից երկրների ցանկը:

Մարատ Սարգսյանը 2009 թվականին ավարտել է Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիան`մասնագիտանալով կինոյի և հեռուստատեսային ռեժիսուրայի մեջ:


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն