Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Երևանի մամուլի ակումբը 15 տարեկան է

Հուլիս 19, 2010թ. 14:01

Boris navasardyanԱյսօր Երևանի մամուլի ակումբը նշեց իր հիմնադրման 15 -ամյակը: Ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը ասաց որ 15-ամյակը հոբելյանական չի համարում, դրա համար էլ այդքան մեծ շուքով չեն նշում:

«Մենք առաջիկայում շատ լուրջ անելիքներ ունենք, մեծ շուքով կնշենք 20-ամյակը: Մենք, իհարկե, չենք հասել բոլոր այն նպատակներին, որոնք դրված են մեր առջև, սակայն համոզված ենք, որ դրանց հասնելու համար ճիշտ ուղղու վրա ենք»,- ասաց նա` հավելելով, որ մինչ այժմ կան խնդիրներ. իրենք բավարարված չեն խոսքի ազատության մակարդակով, ԶԼՄ-ները կարգավորող օրենսդրությամբ և այլն:

Բորիս Նավասարդյանը հայտնեց, որ իրենք հստական նշաձողեր են մատնանշել, որպեսզի այդ վերոնշյալ խնդիրներն էլ ավելի հեշտ լուծվեն:

Միջոցառման ընթացքում անցկացվեց նաև Երևանի մամուլի ակումբի տարեկան մրցանակաբաշխությունը: Երևանի մամուլի ակումբի տարեկան մրցանակներին արժանացան` «Lragir.am» ինտերնետային հրատարակության թղթակից Սիրանույշ Պապյանը`հարցազրույցներում թեմաների և կարծիքների բազմազանության համար, Հարություն Այվազյանը`երաժշտական ռադիոեթերում գեղագիտական արժեքների պահպանման համար, իսկ Զավեն Խաչիկյանը արժանացավ կյանքից անժամանակ հեռացած անվանի ֆոտոլրագրող, ԵՄԱ հիմնադիր անդամ Ռուբեն Մանգասարյանի անվան հատուկ մրցանակաին`«543210» գիրք-ալբոմի համար:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն