Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Թուրքիա եկած քրդերը վերադառնում են Իրաք

Հուլիս 19, 2010թ. 17:23

Թուրքական իշխանությունների հայտարարած ժողովրդավարական նախաձեռնության եւ քրդական հարցի կարգավորման շրջանակներում 2009-ի հոկտեմբերի 19-ին Հյուսիսային Իրաքի գաղթականների Մահմուր ճամբարից եւ Քանդիլի շրջանից Թուրքիա եկած քրդերը կրկին ետ են վերադառնալու Իրաք։

Fırat գործակալության փոխանցմամբ՝ Իրաք ետ վերադառնալու որոշում կայացրած քրդերը այդ հանգամանքը պատճառաբանել են Թուրքիայում իրենց դեմ ճնշումներով եւ սկսվող դատական գործընթացներով։

Հյուսիսային Իրաքից եկած 34 հոգուց 13-ի նկատմամբ կայացվել է կալանման որոշում։

Հիշեցնենք, որ Օջալանի կոչով 2009-ի հոկտեմբերի 19-ին Թուրքիա-Իրաք սահմանակետով Թուրքիա էր մտել 34 հոգուց բաղկացած խումբը, որը պետք է նպաստեր Էրդողանի հայտարարած քրդական հարցի կարգավորմանը եւ խաղաղության հաստատմանը։ Այնուհետ նախատեսված էր Եվրոպայից եւս քրդերի խմբի ժամանում Թուրքիա, սակայն Թուրքիայում ներքաղաքական զարգացումների արդյունքում այն չեղյալ հայտարարվեց։


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն