Վրաստանի ընդդիմությունը պահանջում է
Հուլիս 19, 2010թ. 17:45
Վրաստանի ընդդիմադիր տասը կուսակցություններ պահանջել են «իրական հասարակական քննարկման» ներկայացնել Վրաստանի Սահմանադրության նոր նախագիծը: Նշենք, որ ընթացիկ ամսվա վերջին անց է կացվելու Սահմանադրական հանձնաժողովի եզրափակիչ նիստը եւ նախագիծը ներկայացվելու է երկրի նախագահին, ով ստորագրելուց հետո այն ներկայացնելու է Վրաստանի խորհրդարանի քննարկման: Վրաստանի խորհրդարանը նոր Սահմանադրության շուրջ լսումները սկսելու է այն մամուլում տպագրելուց մեկ ամիս անց:
ArmAr.am












