Արցախի Հանրապետության նախագահի ցավակցական հեռագիրը Հարավային Օսիայի նախագահին
Հուլիս 19, 2010թ. 18:20
Հեռագրում ասված է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների անունից ընդունեք իմ խորին ցավակցությունը Հարավային Օսիայում տեղի ունեցած ողբերգության՝ ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով զոհվեցին մարդիկ, այդ թվում եւ`երեխաներ:
Մենք ձեզ հետ կիսում ենք անդառնալի կորստի ցավը: Վշտի այս ծանր պահին անկեղծ ցավակցություն եւ զորակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին ցանկանում շուտափույթ ապաքինում»:
ArmAr.am












