Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Ռազմաարդյունաբերական համագործակցություն Հայաստանի և Ռուսաստանի միջև

Հուլիս 19, 2010թ. 18:26

Artur BArdasaryanՀայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման նպատակով եռօրյա այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի գլխավորած պատվիրակությունը: Հուլիսի 19-ին պատվիրակությանն ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի նախագահ Ալեքսանդր Նոզդրաչևը, ինչպես նաև` Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի` մեկ տասնյակից ավելի առաջատար ձեռնարկությունների ղեկավարներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցերը:

Մատնանշելով վերջին տարիներին հաջողությամբ գործող ռուս-բելառուսական Պաշտպանական համակարգեր միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի գործունեությունը` Արթուր Բաղդասարյանը կարեւորել է Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ընդգրկման հնարավորությունը նշված խմբի ձեռնարկությունների կազմում: Քննարկվել են այդ գործընթացի հետ կապված ընթացակարգերը, ինչպես նաև` երկու պետությունների ռազմատեխնիկական ոլորտը կարգավորող նորմատիվ բազայի հնարավոր ներդաշնակեցման հարցը:

Հանդիպումից հետո Արթուր Բաղդասարյանը պատվիրակության հետ մեկնել է Գյումրիի ավիացիոն բազա, Վանաձորի Սլացք եւ Ավտոգեն-մ ձեռնարկություններ: Պատվիրակությունն այցելել է նաեւ Չարենցավանի հաստոցաշինական գործարան, Հրազդանի Պատնեշ ձեռնարկություններ, ուսումնասիրել դրանց հզորությունները:

Երկու երկրների ձեռնարկությունների ղեկավարները քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները:

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունիսյան նստաշրջանի միջոցառումների պլանի իրագործման հարցերի քննարկումը նախատեսվում է հուլիսի 20-ին: Այդ նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԱԽ քարտուղարի մամուլի գրասենյակից:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն