«Սերբիան ձգտում է կարգավորել իր հարաբերությունները իր հարեւանի եւ նախկին թշնամու հետ»
Հուլիս 19, 2010թ. 20:15
Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը ողջունել է իր խորվաթ գործընկեր Իվո Յոսիպովիչի այցը Բելգրադ եւ անվանել է այն պատմական:
Ինչպես տեղեկացնում է BBC -ն, Խորվաթիայի նախագահի հետ բանակցություններից հետո Թադիչը հայտարարել է, որ Սերբիան ձգտում է կարգավորել իր հարաբերությունները իր հարեւանի եւ նախկին թշնամու հետ: Ինչպես նշել է Իվո Յոսիպովիչը, այժմ երկու պետությունները ունեն ընդհանուր նպատակ` խաղաղություն կայունություն եւ ճանապարհներ են փնտրում ոչ վաղ անցյալի ցավոտ դրվագների քննարկման համար:
ArmAr.am












