Գլխավոր » TOP, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Մարիոս Գարոյան.«Կիպրոսը Հայաստանի կողքին է»

Հուլիս 20, 2010թ. 10:56

Hovik-Jnev-2Հուլիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում մասնակցեց Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ՄԱԿ-ի Ազգերի պալատում: Համաժողովին մասնակցում են շուրջ 150 երկրների խորհրդարանների նախագահներ եւ միջազգային կառույցների ղեկավարներ: Համաժողովի ընթացքում ելույթով հանդես կգան 102 խորհրդարանների նախագահներ: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը նախատեսվում է հուլիսի 21-ին: Համաժողովում բացման խոսքով հանդես եկան Միջխորհրդարանական միության նախագահ Թեո-Բեն ուրիրաբը եւ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Կի Մունը: Քննարկումների թեման էր ՙԽորհրդարանները ճգնաժամի աշխարհում. հանուն ընդհանուր բարեկեցության գլոբալ ժողովրդավարական պատասխանատվության ապահովումը՚:

Նիստից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովի, Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային դաշնային խորհրդի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ Ղուրեյրի, Մոնակոյի Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ֆրանսուա Ռոբիյոնի հետ:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  Հայաստանի և Կիպրոսի միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները կարևոր գրավական են  փոխհարաբերությունների հետագա զարգացման և առավել խորացման համար: Նա ողջունեց ակտիվ միջխորհրդարանական համագործակցությունը` նշելով, որ երկու երկրների խորհրդարաններում գործող Հայաստան-Կիպրոս և Կիպրոս-Հայաստան պատգամավորական միջխորհրդարանական հանձնաժողովները կարեւոր ներդրում կարող են ունենալ Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և գիտական բնագավառներում համագործակցության ընդլայնման և միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում: Տնտեսական կապերը առավել զարգացնելու նպատակով պարոն Աբրահամյանն առաջարկեց կազմակերպել բիզնես ֆորումներ: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի խորացումը եւ վերահաստատեց  Հովիկ Աբրահամյանին Կիպրոս պաշտոնական այց կատարելու իր հրավերը: Նա ողջունեց ԱԺ նախագահի բիզնես ֆորում կազմակերպելու առաջարկը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջազգային կառույցներում փոխգործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Պարոն Գարոյանը ընդգծեց, որ Կիպրոսը Հայաստանի կողքին է եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանը միշտ  կարող է ակնկալել Կիպրոսի աջակցությունը:

ArmAr.am


Դիտել TOP, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն