«Գտիր 50 PR հապավում Երևան քաղաքում»
Քաղաքային քվեստ` նվիրված PR-ի օրվան
“PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն”-ը սույն թվականի հուլիսի 20-ից մինչև 25-ը առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է քաղաքային քվեստ-մրցույթ: Քվեստ-մրցույթը նվիրված է հուլիսի 28-ին նշվող “PR-ի և PR մասնագետների” օրվան: “Գտիր 50 PR հապավում Երևանում” խորագրով քաղաքային քվեստ-մրցույթին կարող են մասնակցել բոլորը` առանց սահմանափակումների: Դրա համար ցանկացողները պետք է 5 օրվա ընթացքում Երևանի տարածքում ցակացած լուսանկարող սարքով (ֆոտո ապարատով կամ բջջային հեռախոսով) լուսանկարեն 50 բառ, որոնցում կա լատինատառ PR հապավումը` ճիշտ հաջորդականությամբ (օր` surPRise):
Հաղթող կճանաչվեն այն 3 մասնակիցները, ովքեր մյուսներից շուտ կներկայացնեն 50 լատինատառ բառ, որոնցում առկա է PR հապավումը: “PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն”-ը սահմանել է խրախուսական մրցանակներ առաջին երեք ներկայացնողների համար: Մրցույթի արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն սույն թվականի հուլիսի 28-ին:
Քաղաքային քվեստի մասնակցության կարգին ծանոթանալու համար բոլոր հետաքրքրվողները կարող են այցելել առաջին հայակական քաղաքային քվեստի պաշտոնական բլոգը` prquests.blogspot.com հասցեով:
«PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն»
Հասարակայնության հետ կապերի բաժին












