Թուրք- քրդական բախում. կան զոհեր
Հուլիս 20, 2010թ. 12:44
Թուրք-քրդական զինված բախումները շարունակվում են: Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) զինյալները զինված հարձակում են իրականացրել Կայսերիից եկած և Քավուշաք գյուղի մերձակայքում դիրքավորված թուրքական բանակի ստորաբաժանումներից մեկի վրա: Թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթի տեղեկացմամբ` թեժ մարտ է ծավալվել: Արդեն հայտնի է դարձել, որ թուրքական կողմը տվել է 6 զոհ և բազմաթիվ վիրավորներ: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:












