Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Քննարկել է ՀՀ և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության մասին

Հուլիս 20, 2010թ. 16:55

Sejran Ohanjan-handipumՀուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ռուսաստանի դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական  հանձնաժողովին կից Գործարար խորհրդի նախագահ Ալեքսանդր Նոզդրաչևը, ինչպես նաև Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ձեռնարկությունների ղեկավարներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, հայ-ռուսական ռազմարդյունաբերական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները և ոլորտին առնչվող նորմատիվ իրավական դաշտի ներդաշնակեցման հարցերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն