Վաշաձե.«Վրացական տարածքների օկուպացիան սպառնալիք է եվրոպական անվտանգության համար
Հուլիս 20, 2010թ. 18:35
Վրաստանը տարվա վերջին Աստանայում գագաթաժողովի անկացման կարեւոր նախապայման է համարում ռուս-վրացական հակամարտության եւ այդ կազմակերպության շրջանակներում առկա այլ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկումը: Այդ մասին Ալմաթայում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն:
Ինչպես տեղեկացնում է News Georgia լրատվամիջոցը, Գ. Վաշաձեն հայտարարել է. «Վրաստանի անվտանգությանն առնչվող խնդիրների լուծման ձգձգումը կամ հետաձգումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ԵԱՀԿ մյուս անդամ-երկրների անվտանգության վրա, քանի որ վրացական տարածքների օկուպացիան սպառնալիք է ստեղծում եվրոպական անվտանգության համար»:
ArmAr.am












