Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ալի Քերիմլի.«Ադրբեջանը կկորցնի Ղարաբաղը»

Հուլիս 20, 2010թ. 18:39

Ադրբեջանում ստեղծված չեն համապատասխան պայմաններ, աշնանը ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար: Այս մասին «Թուրան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:

Նա նշել է, որ ընդդիմադիրները եթերում երևալու հնարավորություն չունեն: Քաղաքական գործչի խոսքերով, ընդդիմադիր գործիչներին նույնիսկ չի թույլատրվում ընտրողների հետ հանդիպումներ կամ հանրահավաքներ անցկացնել:

«Ընդդիմությունը շրջաններում նույնիսկ գրասենյակներ չունի. Վերջապես, ես նույնիսկ անձնագիր չունեմ»,- նշել է Քերիմլին:

«Իշխանությունների տոտալ բռնաճնշումների դեմ պայքարելու միակ հիմքն այն է, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը իշխանությունների դեմ է հանդես գալիս և պատրաստ է սատարել ընդդիմությանը: Նույնիսկ այս պայմաններում, ընդդիմությունը կարող է հաջող ընտրարշավ կազմակերպել և ընտրողների քվեն ստանալ այնպես, ինչպես դա եղավ 2003 և 2005 թվականներին»,- ասել է նա:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի հետ կապված իրավիճակին՝ Քերիմլին ասել է, թե բանակցային գործընթացը Ադրբեջքանի համար անբարենպաստ ձևով է ընթանում:

«Ներկայումս բանակցային սեղանին դրված առաջարկներն Ադրբեջանի համար միակողմանի զիջումներ են ենթադրում: Խոսքը, մասնավորապես, կարգավիճակի որոշման վերաբերյալ ԼՂ-ում նախատեսվող հանրաքվեի մասին է, ինչը նշանակում է, որ դրանով Ադրբեջանը կկորցնի Ղարաբաղը»:


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն