Իրանի դեմ նոր պատժմիջոցների փաթեթ
Հուլիս 20, 2010թ. 18:48
Եվրոպական Միությունը ցանկանում է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ վերջինիս միջուկային ծրագրին դիմակայելու համար: Այս մասին տեղեկացնում է The New York Times –ը:
Նոր պատժամիջոցների փաթեթը կարող է ներառել նաեւ նավթի եւ գազի ոլորտում ներդրումների կատարման արգելում եւ նավագնացության ու ֆինանսական գործարքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների խստացում:
Պատժամիջոցների այս նոր նախագծի ընդունման հարցը ԵՄ բարձրաստիճան դիվանագետները քննարկելու են հուլիսի 22-ին:
ArmAr.am












