6 ամիսը մեկ նիստ են գումարում
Հուլիս 21, 2010թ. 09:35
Վրաստանի կառավարական պատվիրակությունը վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորությամբ հուլիսի 23-ին մեկնելու է Ադրբեջան, ուր տեղի կունենա վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը: «Այն վեց ամիսը մեկ անցկացվող հերթական նիստ է, որի ընթացքում քննարկվում են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր»,- հայտնել է Վրաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նիկոլոզ Մչեդլիշվիլին:
ArmAr.am












