Դ. Ատբաշյանը` Արցախի Հանրապետության քաղավիացիայի վարչության պետ
Հուլիս 21, 2010թ. 12:05
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի՝ այսօր ստորագրած որոշմամբ Դմիտրի Ատբաշյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ:
Քաղավիացիայի վարչության նորանշանակ պետին հանձնարարվել է տասնօրյա ժամկետում կառավարության հաստատմանը ներկայացնել վարչության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը: Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ArmAr.am












