Գլխավոր » NKR, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Թուրքը թուրք էլ կմնա

Հուլիս 21, 2010թ. 12:22

Zeraspanutyun-ZERQYԹուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պատրաստել է 1915թ. պատմական անցքերին նվիրված` «Սարը Գելին – Հայկական հարցի էությունը» վերնագրով վավերագրական ֆիլմ, որը ամբողջությամբ հիմնված է խեղաթյուրված «փաստերի» վրա: Պատմական ճշմարտության հետ որևէ առնչություն չունեցող ֆիլմը DVD սկավառակների միջոցով տարածվում է երկրում ու, հիմնականում,  ցուցադրվում  դպրոցներում, բուհերում:

Ֆիլմի ցուցադրումը կրթօջախներում դադարեցնելու նպատակով Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամը հայց է ներկայացրել Ստամբուլի 9-րդ վարչական դատարան: Հիմնադրամի համոզմամբ` այդ ֆիլմը կարող է բացասաբար անդրադառնալ աշակերտների հոգեբանության վրա:

Սակայն, ինչպես և սպասվում էր, թուրքական դատարանը հայցը չի բավարարել: Ըստ «Էրմենիհաբեր» (Ermenihaber) լրատվական գործակալության` դատարանի մերժման վճռում ասված է. «Հրապարակված մի շարք պատճառներից ելնելով` դատարանը միաձայն որոշում ընդունեց առանց հետազոտելու մերժել ներկայացված հայցը»:

Դինքի հիմնադրամը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը:

ArmAr.am


Դիտել NKR, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն