Տեր–Պետրոսյանի համախոհները Թուրքիան ու Ադրբեջանն են
Քաղաքական գործիչները շարունակում են անդրադառնալ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀՇ 16-րդ համագումարում հնչեցրած ելույթին, ուր վերջինս, մասնավորապես, ասել էր, թե առանց արցախյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, ե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը:
«Տեր-Պետրոսյանի ասածը իմ ու շատ քաղաքական գործիչների համար նորություն չէ,-այսօր ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նրա կարծիքով, այդ ելույթում թերևս նորություն կա միայն Տեր-Պետրոսյանի մի շարք զինակիցների համար, և, այն հազարավոր մարդկանց, ովքեր վերջին մի քանի տարիների ընթացքում հետևում էին այդ քաղաքական գործչի հայտարարություններին։
«Ըստ էության, սա հենց այն դիրքորոշումն էր, որը տարիներ առաջ հանգեցրեց իշխանափախության, քանի որ նման պարտվողական տեսակետը որևէ լավ բանի չէր կարող հանգեցնել ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում։ Ցավոք, մենք բոլորս պետք է արձանագրենք, որ սա այն դիրքորոշումն է, որը օրեցօր կրկնում է Ադրբեջանը, թուրքական արտաքին հարաբերությունների գերատեսչությունը։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր հետաքրքիր է համարել այն, որ Լ.Տեր-Պետրոսյանն իր այս տեսակետի մեջ ունի երկու համախոհներ,` Թուրքիան ու Ադրբեջանը, և ես ցավում եմ դրա համար»։
ArmAr.am












