Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Ասիայի երկրների էկոնոմիկան ավելի արագ է վերականգնվում

Հուլիս 21, 2010թ. 13:43

Զարգացման ասիական բանկի (ԶԱԲ) վերլուծաբանները հանգել են այն եզրակացության , որը Ասիայի երկրների էկոնոմիկան սպասվածից ավելի արագ է վերականգնվում:

Ըստ կանխատեսումների ` 2010 թվականին Ասիայի երկրների համախառն ներքին արդյունքը կաճի 7,9 տոկոսով, այլ ոչ թե 7,5 տոկոսով, ինչպես ավելի վաղ կանխատեսվել էր:

Ի դեպ, խոսքը տարածաշրջանի բոլոր երկրների մասին է, բացառությամբ Ճապոնիայի:

Բանկի  կարծիքով` «ներկայում ամենից արագ զարգանում են Հարավարեւելյան Ասիայի երկրները:

(ԶԱԲ) -ի զեկույցում ասված է, որ կանխատեսման բարելավման հիմք են դարձել «սպառողների պահանջարկի աճը եւ արտահանության ծավալների մեծացումը»: «Զգալի դեր են խաղացել նաեւ ազգային էկոնոմիկաների խթամանն ուղղված բազմաթիվ այն միջոցները, որ ձեռնարկել են ասիական շատ երկրների կառավարություններ»,- նշում են փորձագետները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն