ԱՄՆ գաղտնի գործակալությունների գաղտնիությունը կասկածի տա՞կ
The Washington Post ամերիկյան լրատվամիջոցի տեղեկացմամբ, պետական դաշնային հետախուզական եւ հակաահաբեկչական գործակալությունները կախվածության մեջ են գտնվում պայմանագրով աշխատող մասնավոր անհատներից ու կազմակերպություններից:
ԱՄՆ դաշնային օրենքների համաձայն պետության հույժ գաղտնի պարտականությունները կատարվում են չեզոք անձանց կողմից: Սակայն, հոդվածագիրը մտահոգությունն է հայտնում, որ այդ կանոնները հաճախ նաև խախտվում են, քանի որ նման բնույթի աշխատանքները վստահվում են որոշակի քաղաքական ուղղվածություն ունեցող անձանց, վերջիններս էլ դրանք ծառայեցնում են սեփական շահերին:
Թերթի գնահատմամբ, ԱՄՆ-ի գաղտնի կազմակերպություններում աշխատելու թույլտվություն ունեցող 854 հազար աշխատակիցներից 265 հազարը աշխատում են պայմանագրով, իսկ Բուշի վարչակազմը եւ ԱՄՆ Կոնգրեսը էլ ավելի հեշտացրեցին ԿՀՎ-ի համար պայմանագրով աշխատակիցների ներգրավումը;
ArmAr.am












