Գլխավոր » WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանը պահանջել է «ARTE TV»–ի եթերից հանել Արցախի մասին ֆիլմը

Հուլիս 21, 2010թ. 18:39

HH-Аrzax-qartezՖրանսիայում Ադրբեջանի դեսպանատնից ադրբեջանական լրատվամիջոցներին հաղորդել են, թե գերմանա-ֆրանսիական «ARTE TV» հեռուստաընկերությունն իր եթերում, ինչպես նաև պաշտոնական կայքէջում, ցուցադրել է «Haut Karabagh: Gomchassar» ֆիլմը ղարաբաղյան և հայ-ադրբեջանական հակամարտության պատճառների ու պատմության մասին։

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունն այս ամենի հետ կապված՝ բողոք է ուղղել «ARTE TV» հեռուստաընկերության փոխնախագահի դեմ։ Դեսպանատունը ֆիլմի հեղինակին և հեռուստաալիքի լրագրողներին առաջարկել է այցելել Ադրբեջան և «առանց կրքերի», «միայն փաստերի հիման վրա» ֆիլմ նկարել ղարաբաղյան հակամարտության մասին։

ArmAr.am


Դիտել WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն