Կոսովոյի անկախությանն անշրջելի է
Վաշինգտոնում Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչիի հետ բանակցությունների ժամանակ Ամերիկայի պաշտոնատար անձինք հայտարարել են Կոսովոյի անկախության անշրջելիության մասին և խոստացել են Պրիշտինային աջակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։
Հաշիմ Թաչին պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Նա ընդունել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին և հանդիպումներ է ունեցել նաև Պետքարտուղարության ու Կոնգրեսի ներկայացուցիչների հետ։
Ինչպես տեղեկացնում է «РИА Новости»-ին, ամերիկացի պաշտոնյաների հետ Թաչիի բանակցությունները տեղի են ունեցել Կոսովոյի անկախության հռչակման օրինականության վերաբերյալ Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից խորհրդակցական եզրակացության հրապարակման նախօրեին։ Միջազգային դատարանն իր կարծիքը հրապարակելու է այսօր՝ ժամը 15։00-ին (Երևանի ժամանակով 18։00-ին)։
ArmAr.am












