Գլխավոր » Լրահոս

Նախագահ Սարգսյանի ցավակցական հեռագիրը

Հուլիս 22, 2010թ. 12:06

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գաբրիելյանների ընտանիքին:

Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա ականավոր դեղաբան, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի Հանրապետության առողջա­պահության նախարարության դե­ղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակա­լության տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Էմիլ Սամսոնի Գաբ­րիելյանի մահվան մասին:

Էմիլ Գաբրիելյանը մեծ ներդրում ունեցավ դեղաբանության բնագավառում, հատ­կապես արյան շրջանառության դեղորայքային կար­գա­վորման հարցերի ու­սում­նասիրության բնագավառում: Ծանրակշիռ է նրա ավանդը հանրապե­տու­թյան առող­ջա­պահության կազմակերպման ոլորտում: Հմուտ ղեկավարի նրա կա­րողու­թյունները լավագույնս դրսևորվել են Երևանի բժշկական ինստիտուտի ռեկ­տորի և առողջա­պահության նախարարի պաշտոններում: Էմիլ Գաբրիելյանի նվիրված աշխատանքը նաև նպաստեց 1988 թվականի երկրաշարժից հետո աղետը վերապ­րածների անխա­փան բուժօգնության կազմակեր­պմանը: Առողջապահության բնա­գա­վառի բազմա­վաստակ գործիչը մշտապես ակտիվ հասարակական գործու­նեու­թյուն էր ծավալում, որն ուղղված էր մեր պետության ամրապնդմանն ու մեր հասա­րա­կության զար­գացմանը:

Կորստի այս ծանր պահին ցավակցություն եմ հայտնում Էմիլ Գաբրիել­յանի ընտանիքին, հա­րա­զատներին և գործընկերներին»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն