Սերբիայում կներկայացվի հայկական մշակույթը
Հուլիս 22, 2010թ. 12:32
Ընթացիկ տարվա աշնանը Սերբիայի Հանրապետության Նովի Սադ քաղաքում կներկայացվի հայկական մշակույթը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության եւ տեղեկատվության բաժնից, նախարարությունն իրականացնում է բազում փոխհամագործակցության ծրագրեր, որոնցից հերթականը հենց կիրականացվի Սերբիայում: Միջոցառումենրի շարքում կկազմակերպվեն գեղանկարչական ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ եւ գրքերի շնորհանդեսներ:












