Հայկական կոնյակը 100 տոկոսով պետք է պատրաստվի տեղական հումքով
Հուլիս 22, 2010թ. 12:38
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացում, որի նպատակն է հստակեցնել «Արբուն» ապրանքային անվանման կիրառման դեպքերը և ապահովել տեղական արտադրողների և սպառողների օրինական շահերի պաշտպանությունը։
Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հստակեցումն անհրաժեշտ էր, քանի որ կառավարության նախորդ որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել։ Հայկական կոնյակը 100 տոկոսով պետք է պատրաստվի տեղական հումքով։ Իսկ եթե տվյալ խմիչքի մեջ օգտագործվում է ներմուծված սպիրտ, ապա ապրանքային անվանումը կլինի «Արբուն»։
ArmAr.am












