Կառավարությունը դադարեցրել է գյուղապետերի լիազորությունները
Հուլիս 22, 2010թ. 13:10
Կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Արագածոտնի մարզի Նոր Արթիկի և Շիրակի մարզի Սառնաղբյուրի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները: Այս մասին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Գործադիրի որոշմամբ, նշանակվելու և անցկացվելու են նշված գյուղապետերի նոր ընտրություններ, իսկ կառավարությունն էլ կֆինանսավորի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը։
Համայնքների ղեկավարների լիազորությունների դադարեցման պատճառների մասին չի հաղորդվում:












