Ցեղասպանության մասին ֆիլմ` ԱՄՆ կոնգրեսում
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի աշխատանքային մասնաշենքերից մեկում կազմակերպվել է 1915-ի ողբերգական իրադարձությունների մասին պատմող «Աղետ. Մի ցեղասպանություն» անվամբ վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆի ղեկավարությամբ:
Ֆիլմի ցուցադրությանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Հայոց ցեղասպանության բանաձևի պաշտպան կոնգրեսականներ Բրադ Շերմանը, Ֆրանկ Փալոնեն և այլք: Ցուցադրությունից հետո հիշյալ կոգրեսականները հանդես են եկել Թուրքիային դատապարտող ելույթներով:
90 րոպեանոց այդ ֆիլմը հեղինակել է գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիեդլերը: Այն արդեն կրկնօրինակված է անգլերեն: Տեղեկացվում է, որ ֆիլմն ապրիլ ամսին ցուցադրվել է գերմանական մի շարք հեռուստաալիքներով:
ArmAr.am












