Գլխավոր » Լրահոս

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ

Հուլիս 22, 2010թ. 15:05

Serj-menak zerqery parzazԱյսօր «Լույս» հիմնադրամի 2010-2011 ուսումնական տարվա 30 կրթաթոշակառու հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը նշեց, որ ՀՀ նախագահի հետ հանդիպել է 30 կրթաթոշակառու, քանի որ այժմ միայն այդ 30-ն են գտնվում Հայաստանում:

Նա նշեց, որ 2010-2011 ուսումնական տարվա համար «Լույս» հիմնադրամը ունի շուրջ 75 կրթաթոշակառու, սակայն 5-ը դեռ սպասում են իրենց դիմած համալսարանների դրական պատասխաններին:

«Այս հինգ ուսանողները դիմել են այն համալսարաններ ընդունելության, որոնք ընդգրկված են «Լույս» հիմնադրամի կողմից սահմանված աշխարհի 25 լավագույն համալրասանների ցանկի մեջ: Եթե նրանք ստանան դրական պատասխան, ապա կստանան կրթաթոշակ»,- հավելեց նա: Նրա խոսքով, կրթաթոշակառուների մեծ մասը Հայաստանից են:

Ժաքլին Կարաասլանյանը նշեց, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր:

«Ուսանողներն առիթ ունեցան իրենց մտահոգող հարցերով կիսվել ՀՀ նախագահի հետ: Քննարկվեցին նաև այն հարցերը, թե ինչպես կարող են այս ուսանողների գիտելիքները օգտակար լինել Հայաստանի զարգացման համար: Իսկ ուսանողներն էլ նշեցին, որ ուսումը շարունակելուց հետո պատրաստ են վերադառնալ Հայաստան և իրենց լուման ներդնել Հայաստանի զարգացման համար»,-ասաց նա:

Նա նշեց, որ անցած տարի «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է դարձել 44 ուսանող, որոնց մի մասը արդեն վերադարձել է Հայաստան , իսկ մյուս կեսն էլ ուսումը կավարտի աշնանը և կվերադառնա:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն