Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Խալիգ Աղալիևի գործերը վատ են

Հուլիս 22, 2010թ. 15:31

Նախօրեին ԶԼՄ-ի իրավունքի ինստիտուտը հրապարակել է 2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մամուլի վիճակի վերաբերյալ զեկույցը, ուր, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը ազատազրկման մեջ գտնվող ու հոգեբանական ճնշումների ենթարկված լրագրողների բարձր ցուցանիշով առաջ է անցել մնացած երկրներից: Զեկույցի հեղինակներն իշխանություններին հորդորում են զրպարտանքի մասին օրենք ընդունել, կարգավորել դատարանների շինծու որոշումները, հետաքննել լրագրողների նկատմամբ իրականացված ֆիզիկական բռնության փաստերը:

Իսկ այսօր արդեն Բաքվի ոստիկանության գլխավոր վարչություն է կանչվել  ԶԼՄ-ի իրավունքի ինստիտուտի ներկայացուցիչ Խալիգ Աղալիևը` ինստիտուտի կողմից հրապարակման առնչությամբ:

Այս մասին տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն