Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Դիտարկում` արցախա-ադրբեջանական շփման գծում

Հուլիս 23, 2010թ. 12:05

Հուլիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային  դիտարկում է անցկացրել Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրից դեպի արևելք:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի/ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը/Հունգարիա/, Ժասլան Նուրտազինը/Ղազախստան/ և Քրիստո Քրիստովը/Բուլղարիա/:

Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Այս ArmAr.am-ին մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն