Գլխավոր » Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

ԱՄՆ Սենատում խոսել են Արցախի մասին

Հուլիս 23, 2010թ. 13:30

Brajza-demqy lav eԻնչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայկական Համագումարը,  Մեթյու Բրայզայի Ադրբեջանում դեսպան նշանակելու լսումների ժամանակ, սենատորներ Ժան Շահինը, Բարբարա Բոքսերը և Ռոբերտ Մենենդեսn ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում կարևորագույն հարցեր են  բարձրացրել:

«Լսումները համընկան նաև Հաագայի միջազգային դատարանի կողմից Կոսովոյի անկախությունը վավեր ճանաչելու որոշման հետ: Դատավարության ընթացքում, եթե ոչ բոլոր, ապա մայիսի 27-ին կոմիտեի անդամներին ուղղված նամակ հարցերի մեծ մասը բարձրացվեցին»:

«Նիստը վարող Սենատոր Շահինը հարց է ուղղեց Բրայզային, իր տեղակալի այն մտահոգությունների մասին, թե Բրայզան մոտ հարաբերություններ ունի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բրայզան պատասխանել է, թե ինքը աշխատանքային սերտ հարաբերություններ է պահպանում ոչ միայն ադրբեջանցի, այլև հայ և արցախի պաշտոնյաների հետ»:

Բրայզան նաև ասել է, թե իր հարսանիքի ֆինանսավորումը դրսի միջոցների հաշվին չի կայացել: Ապա Սենատոր Շահինը բարձրացրել է որոշ մտահոգություններ կապված նաև Ադրբեջանում մամուլի ազատության և երկու ձերբակալված բլոգերների հետ: Բրայզան նշել է, որ եթե լուրերը հաստատվեն, քաղաքացիական ազատությունների, հատկապես լրատվամիջոցների ազատության հարցը կլինի   առաջնային խնդիր:

Սենատոր Բոքսերը հարց է հնչեցրել կապված Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության հետ, խոսել հունիսի 18-ին ադրբեջանական հարձակման մասին, որի արդյունքում 4 հայ զինվոր զոհվեց: Նա նաև խոսել է 907 բանաձևի կարևորության, ադրբեջանցի զինվորների կողմից Ջուղայի հայկական գերեզմանոցի քանդման մասին:

Բրայզան պատասխանել է, թե արցախյան հիմնախնդիրը «չի կարող ռազմական լուծում ունենալ» և վերահաստատել է ԱՄՆ քաղաքականությունը, հղում անելով  երեք հիմնարար սկզբունքներին` ազգերի ինքնորշման իրավունք, տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում:

Սենատոր Բոքսերը  մտահոգություն հայտնեց Ղարաբաղին հատկացվող օգնության դանդաղ ընթացքի վերաբերյալ և պահանջեց ամբողջական զեկույց ներկայացնել:

Սենատոր Մենենդեսը տեսակետ է հայտնել, թե Ղարաբաղի ժողովրդի կարծիքը նույնպես պետք է հաշվի առնվի խնդրի վերջնական լուծման ժամանակ: Ասվածին  Բրայզան պատասխանել է. «Անհնար է փոխադարձ համաձայնությամբ հասնել մի հարցի կարգավորման,  որը ներառում է հակամարտության սուբյեկտ հանդիսացող Արցախը, բայց  հաշվի չի առնվում այդ ժողովրդի կարծիքը »:

ArmAr.am


Դիտել Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն