Կոսովոն Արցախի Հանրապետության համար նախադեպ է
Հուլիս 23, 2010թ. 13:44
Կոսովոյի անկախությունն օրինականացնող Հաագայի որոշումը Հայաստանի Հանրապետության ճշգրիտ քաղաքականության դեպքում կարող է իր դրական ազդեցությունն ունենալ արցախյան հիմնախնդրի լուծման վրա: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ Հայաստանը վաղուց պետք է ճանաչեր Արցախի Հանրապետության անկախությունը, և դրանով ստիպեր աշխարհին «ուրիշ աչքերով» նայել հիմնախնդրին:
«Պետք էր Կոսովոյի անկախության հռչակման նախաշեմին Ազգային ժողովի օրակարգ մտցնել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման խնդիրը::
ՀՀ նախակին արտգործնախարարը համոզված է, որ Կոսովոն Արցախի Հանրապետության համար նախադեպ է:
ArmAr.am












