Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Արցախի ժողովուրդը ձգտում է հռչակած անկախության միջազգային ճանաչմանը

Հուլիս 23, 2010թ. 21:33

LXH AJՀուլիսի 23-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչների՝ պատգամավորներ, ԱԺ նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանի (ՙԱզատ հայրենիք՚ կուսակցություն, ՙՀայրենիք՚ խմբակցություն), ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի (Արցախի ժողովրդավարական կուսակցություն, ՙԺողովրդավարություն՚ խմբակցություն) և գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանի (Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն, ՙԴաշնակցություն՚ խմբակցություն) համատեղ մամլո ասուլիսը՝ արդարադատության Միջազգային դատարանի հուլիսի 22-ի որոշման կապակցությամբ։
Մամլո ասուլիսում, որին ներկա էին ԼՂՀ և ՀՀ ԶԼՄ տասնյակ ներկայացուցիչներ, հրապարակվեց ԼՂՀ ԱԺ քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը Հաագայի Միջազգային դատարանի որոշման առնչությամբ։
Ստորև ներկայացվում է Հայտարարության տեքստն ամբողջությամբ։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերի

Հայտարարությունը

1991թ. դեկտեմբերի 10-ին, հենվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա եւ խստորեն պահպանելով ԽՍՀՄ օրենսդրության պահանջները, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով անկախություն հռչակեց:

Անցած շուրջ երկու տասնամյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կասեցրել է Ադրբեջանի զինված նախահարձակումը, հասել հրադադարի մասին համաձայնության եւ լիովին դրսեւորվել որպես ժողովրդավարական պետություն:

Մեր ժողովուրդը ձգտում է հռչակած անկախության միջազգային ճանաչմանը, որը ներգրվում է արդի աշխարհակարգի զարգացման հիմնական միտումներին:

Արդարադատության Միջազգային դատարանը հուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց եւ իրավաբանորեն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ու նրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրավունքի որեւէ սկզբունք կամ կանոն, այդ թվում` տարածքային ամբողջականության սկզբունքը:

Մենք վերահաստատում ենք առկա խնդիրները միջազգային իրավունքի հիման վրա խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու Արցախի ժողովրդի պատրաստակամությունը:

Գտնում ենք, որ միջազգային հարաբերություններում արձանագրված նոր իրավիճակում ԼՂՀ-ն բանակցային գործընթացի հաջողության համար պատրաստ է ստանձնել իր հեղինակությանն արժանի պատասխանատվություն` հանուն տարածաշրջանային խաղաղության եւ միջազգային անվտանգության:

ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի անունից`

ՙՀայրենիք՚
ՙԺողովրդավարություն՚
ՙԴաշնակցություն՚

խմբակցություններ

ք. Ստեփանակերտ
23 հուլիսի, 2010թ.


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն